Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը
ողջունում է Ձեզ

Կյանքից հեռացել է Երևանի Դրամատիկական թատրոնի փոխտնօրեն Լևոն Բաբկենի Եսայան: Դրամատիկականի ողջ անձնակազմը հայտնում է իր ցավակցությունը Եսայանների ընտանիքին: Լևոն Եսայանի հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում:
Դրամատաիկականի 43-րդ թատերաշրջանը նշանավորվեց նախ և առաջ այն հանգամանքով, որ բեմում այս թատերաշրջանի սկզբից արդեն փայլեց Ջուլիետի նոր դերակատարուհին` Լիդիա Գրիգորյանը: Ըստ վիճակագրության բոլոր երիտասարդ դերասանուհիների գրեթե 70%-ը իրենց կյանքում երազում են խաղալ Վ. Շեքսպիրի հանրահայտ “Ռոմեո և Ջուլիետ” ողբերգության Ջուլիետի դերը:Երբ 1996 թ.-ին Արմեն Խանդիկյանը բեմադրեց վերոհիշյալ ողբերգությունը, բաղձալի դերը վստահվեց Լիլիթ Մեսրոպյանին, ապա այս նույն դերով` որոշ տարիները [...]
“Ռոմեո և Ջուլիետ“ ներկայացաումը դրամատիկականի ամենամարդաշատ բեմադ- րություննեից մեկն է: Երևի այդ է պատճառը, որ հենց այս ներկայացման շրջանակներում են նաև հաճախ լինում փոփոխություններ դերասանական կազմում: Այս ներկայացման վերջին ներմուծումը Մերկուտիոյի դերակատարի փոփոխությունն էր: Դերի նախկին դերակատար Արեն Վաթյանը հեռանաում է դրամատիկական թատրոնից: Այս պատճառով Մերկուտիոյի կերպարով բեմում վերջին ներկայացման ժամանակ հայտնվեց Վահագն Գալստյանը: Մինչև այս [...]
Դեկտեմբերի 23-ին դրամատիկակնում տեղի ունեցավ “Ճշմարիտ արքայադուստրը” ամանորյա հրաշք մանկական ներկայացման հանձնումը: Ներկա էին թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամները և դերասանները: Ներկայացումը թատրոնում առաջացրեց բացառիկ տոնական տրամադրության և արժանացավ գեղարվեստական խորհրդի անդամների բարձր գնահատանքին: Խորհրդի նիստից հետո շտկվեցին փոքրիկ բացթողումները և այժմ ներկայացումը և դերասանախումբը բեմադրիչ Գրիգոր Խաչատարյանի հետ միասին պատրաստ են վաղվանից իրենց աշխատանքը հանձ- նել [...]

