← Խաղացանկ
Երեք քույր

Երեք քույր

Ներկայացման գլխավոր հերոսը ժամանակն է։ Ժամանակի՝ սոսկ օբյեկտից սուբյեկտիվ հատկանիշներ ունեցող մի երևույթի վերածվելը դառնում է ստեղծագործական հետազոտության հիմնական թեման։ Ներկայացման սյուժեն զարգանում է հակառակ ուղղությամբ՝ չորրորդ գործողությունից դեպի առաջինը։ Չեխովի հերոսներին բնորոշ այս հետադարձ հայացքը արձագանքում է նաև մեր օրերին։ Որոշ պահեր վերապրելու ցանկությունը, երբ նախկինում չենք գնահատել դրանց արժեքը, կամ այս կամ այն իրադարձության ակունքները հասկանալու փորձը ժամանակակից մարդուն բնորոշ ձգտում է։

Օրեր և տոմսեր

հոկ 28, չրք · 20:006000-9000 դր.Գնել տոմս
հոկ 29, հնգ · 20:006000-9000 դր.Գնել տոմս
նոյ 17, երք · 20:006000-9000 դր.Գնել տոմս