← Խաղացանկ
Ես ու՞մ եմ նման...

Ես ու՞մ եմ նման...

Գիշերային քաղաքի լուռ փողոցներում, փոքրիկ մի սրճարանում ու կիսամութ ննջասենյակում հատվում են չորս մարդկանց՝ Գասի, Թոնիի, Աննայի և Ֆիլլիի ճակատագրերը։ Պատերազմի բովով անցած և սեփական կասկածներից տանջվող Գասը խնդրում է իր մարտական ու մտերիմ ընկերոջը՝ Թոնիին, հետևել իր ընկերուհուն՝ Աննային։ Գլխի վնասվածքի պատճառով Թոնին դժվարությամբ է վստահում սեփական հիշողություններին, սակայն Աննայի հետ հանդիպումից հետո նա ներքաշվում է մի խորհրդավոր պատմության մեջ, որտեղ անցյալն ու ներկան աստիճանաբար խճճվում են։ Աննան նույնպես գաղտնիք ունի․ նա փորձում է պարզել, թե ինչ է պատահել իր անհետացած քրոջը, և որոնումների հետքերը նրան բերում են հենց Գասի ու Թոնիի մոտ։ Իսկ սրճարանի առեղծվածային աշխատակից Ֆիլլին, կարծես, գիտի ավելին, քան պատրաստ է բացահայտել։ Երբ հին լուսանկարներն ու մոռացված հիշողությունները սկսում են ջրի երես հանել անցյալի մութ կողմերը, յուրաքանչյուրը ստիպված է լինում առերեսվել սեփական ճշմարտության հետ։ Բայց ո՞ւմ վստահել, երբ հիշողությունը խաբում է, սերը վերածվում է կասկածի, իսկ անցյալը հրաժարվում է լռել։

Օրեր և տոմսեր

նոյ 12, հնգ · 19:303000-8000 դր.Գնել տոմս
նոյ 19, հնգ · 19:303000-8000 դր.Գնել տոմս