Գնեք ներկայացման տոմսեր
Արմեն Խանդիկյան
Ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը 1971 թվականին: Իր դիպլոմային բեմադրությամբ /Ժան Անույ. «Ուղևորն առանց ծանրոցի»/ արժանացել թատերական միջավայրի ուշադրությանն ու բարձր գնահատականին: 1969 թվ.-ին հրավիրվել է Երևանի Դրամատիկական թատրոն,որպես դերասան:
Արմեն Խանդիկյանը բեմադրել է 50-ից ավել ներկայացումներ Երևանի Դրամատիկական Թատրոնում
Նրա շնորհիվ Դրամատիկականը դարձել է յուրահատուկ շեքսպիրյան կենտրոն և հարստացնում է հայոց բեմական շեքսպիրականը:
Համլետ, Ռոմեո Ջուլիետ, Հուլիոս Կեսար /երկու անգամ/, Մակբեթ
Արմեն Խանդիկյանը արժանացել է բազմաթիվ կոչումների և պարգևների
Եթե Հրաչյա Ղափլանյանը ոչինչ էլ արած չլիներ, այս նոր թատրոնի հիմնադրումը բավական էր, որ նա հայ թատերարվեստում իր պատվավոր տեղն ունենար։
Մինչդեռ որքան շատ բան էր արել Ղափլանյանը մինչ այդ և հատկապես որքան շատ բան արեց հետագայում իր ստեղծած թատրոնում, այնքան շատ, այնքան նշանակալի, որ նրա մահից հետո թատրոնը արդարացիորեն վերանվանվեց Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն․․․
Ժամանակակից թատրոնը քանի գնա պետք է մարդկայնանա, կենդանի հույզերը, մտքերը, կենդանի մարմնավորումները բեմի վրա ոչնչով փոխարինել հնարավոր չէ, ոչ մի տեխնիկական տրյուկ, ոչ մի հնարիմաց բեմադրական պրիոմ չի կարող կոծկել գաղափարական սնանկությունն ու ապրումների շինծությունը, թող պարադոքսային երևա, բայց ինձ թվում է, որ առաջ գնալու համար թատրոնը պետք է երբեմն ետ նայի, իր ելման դիրքերում որոնելով մասնավորն ու մասշտաբայինը, անմիջականն ու մոնումենտալը, բնականն ու արվեստականը, մարդկայինն ու ընդհանրականը հանգուցելու բանալիները։
Ես չեմ փնտրում թատրոն, որը այստեղական է, այլ փնտրում եմ թատրոն, որը աստեղական է։ Ես չեմ փնտրում թատրոն, որը մահկանացու է, այլ թատրոն, որը անմահ է, ես փնտրում եմ թատրոնի ոգին ու շունչը, ոչ միայն մարմինն ու ոսկորը․․․Ես փնտրում եմ․․․Ստեղծել ժամանակ և տարածություն, հետո՝ ժամանակներ և տարածություններ։ Նույն տեղում, նույն ժամանակ, որպեսզի նայողը պատկերացնի անցյալը, զգա ներկան, երևակայի ապագան՝ նստած իր համարակալած աթոռին գնա ետ, գա իր ժամանակը և թռչի ապագա։ Սա է երևի և երևի միշտ․․․
Կյանքը մի քայլող ստվեր է միայն․․․ Կյանքը հեքիաթ է հիմարի պատմած՝ լցված շառաչով և կատաղությամբ՝ առանց իմաստի․․․