Ես փնտրում եմ․․․ Ստեղծել ժամանակ և տարածություն, հետո՝ ժամանակներ և տարածություններ։
Արմեն Սամվելի Խանդիկյանը ծնվել է 1946 թ.-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և նույն թվականին ընտանյոք հանդերձ եկել Երևան մշտական բնակության: Ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը 1971 թվականին: Իր դիպլոմային բեմադրությամբ /Ժան Անույ. «Ուղևորն առանց ծանրոցի»/ արժանացել թատերական միջավայրի ուշադրությանն ու բարձր գնահատականին: 1969 թվ.-ին հրավիրվել է Երևանի Դրամատիկական թատրոն,որպես դերասան: Հանդես է եկել հեռուստատեսային ներկայացումներում ու կինոֆիլմերում: Ժան Անույով սկսված նրա խիտ թատերական ու բովանդակալից ռեժիսուրան շքեղորեն ծաղկեց Դրամատիկական թատրոնում, բարձրացնելով թե իրեն և թե թատրոնի ու վերջին տասնամյակների հայ թատերական ասպարեզի գեղարվեստական մակարդակը նորաոճ դրսևորումներով, որ վերլուծաբար փաստարկված է Լ. Մութաֆյանի «Արմեն Խանդիկյանի թատրոնը» գրքում և այլոց բազմաթիվ հոդվածներում:
1986 թվականից Դրամատիկականի գեղարվեստական ղեկավարությունը և տնօրինությունը վստահվեց թատրոնին հոգեհարազատ տաղանդավոր արտիստ ու ռեժիսոր Արմեն Խանդիկյանին, նա այս աշխատանքը կատարում է առ այսօր:
Արմեն Խանդիկյանը բեմադրել է 50-ից ավել ներկայացումներ Երևանի Դրամատիկական Թատրոնում
Նրա շնորհիվ Դրամատիկականը դարձել է յուրահատուկ շեքսպիրյան կենտրոն և հարստացնում է հայոց բեմական շեքսպիրականը:
Համլետ, Ռոմեո Ջուլիետ, Հուլիոս Կեսար /երկու անգամ/, Մակբեթ
Արմեն Խանդիկյանը արժանացել է բազմաթիվ կոչումների և պարգևների
Նրա շնորհիվ Դրամատիկականը դարձել է յուրահատուկ շեքսպիրյան կենտրոն և հարստացնում է հայոց բեմական շեքսպիրականը:
Շեքսպիրյան իր բեմադրություններից երկուսը «Մակբեթ», «Հուլիոս Կեսար» մասնակցել են մի քանի Եվրոպական հայտնի շեքսպիրյան փառատոնների և արժանացել թատերական քննադատների ուշադրությանն ու գնահատականին:
Նրա շնորհիվ Դրամատիկականը դարձել է յուրահատուկ շեքսպիրյան կենտրոն և հարստացնում է հայոց բեմական շեքսպիրականը:
Արմեն Խանդիկյանը բեմադրություններով հանդես է եկել նաև Կանադայում և Լոս Անջելեսում:
Արմեն Խանդիկյանը բեմադրել է 50-ից ավել ներկայացումներ Երևանի Դրամատիկական Թատրոնում:
Մոսկվայի Մոսսովետի անվան ակադեմիական թատրոնում Պուշկին. «Փոքրիկ ողբերգություններ»:
Գ. Գորինի. «Մոռանալ Հերոստրատին» պիեսը անգլերենով բեմադրել է ԱՄՆ-ի Բրիստոլ քաղաքի «Բրիստոլ Ռիվյերսայդ» ամերիկյան թատրոնում:
Ղեկավարել է այլ ռեժիսորների աշխատանքներ և բեմադրել բազմաթիվ մանկական ներկայացումներ:
Բեմադրություններ
- Համլետ
- Ռոմեո Ջուլիետ
- Հուլիոս Կեսար /երկու անգամ/
- Մակբեթ
- Գավառական դեդեկտիվ
- Մոռանալ Հերոստրատին
- Արտույտը
- Իրկուտսկյան պատմություն
- Ավտոբուս
- Անվերջ վերադարձ
- Պաղտասար աղբար
- Կինը և Տղամարդը
- Սպանել սիրո համար
- Ակամա բժիշկ
- Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը
- Իմ սիրտը լեռներում է
- Չեզոք գոտի և այլն