Գեղարվեստական Ղեկավար

Արմեն Խանդիկյան

Ես փնտրում եմ․․․ Ստեղծել ժամանակ և տարածություն, հետո՝ ժամանակներ և տարածություններ։

Արմեն Սամվելի Խանդիկյանը ծնվել է 1946 թ.-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և նույն թվականին ընտանյոք հանդերձ եկել Երևան մշտական բնակության: Ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը 1971 թվականին: Իր դիպլոմային բեմադրությամբ /Ժան Անույ. «Ուղևորն առանց ծանրոցի»/ արժանացել թատերական միջավայրի ուշադրությանն ու բարձր գնահատականին: 1969 թվ.-ին հրավիրվել է Երևանի Դրամատիկական թատրոն,որպես դերասան: Հանդես է եկել հեռուստատեսային ներկայացումներում ու կինոֆիլմերում: Ժան Անույով սկսված նրա խիտ թատերական ու բովանդակալից ռեժիսուրան շքեղորեն ծաղկեց Դրամատիկական թատրոնում, բարձրացնելով թե իրեն և թե թատրոնի ու վերջին տասնամյակների հայ թատերական ասպարեզի գեղարվեստական մակարդակը նորաոճ դրսևորումներով, որ վերլուծաբար փաստարկված է Լ. Մութաֆյանի «Արմեն Խանդիկյանի թատրոնը» գրքում և այլոց բազմաթիվ հոդվածներում:

1986 թվականից Դրամատիկականի գեղարվեստական ղեկավարությունը և տնօրինությունը վստահվեց թատրոնին հոգեհարազատ տաղանդավոր արտիստ ու ռեժիսոր Արմեն Խանդիկյանին, նա այս աշխատանքը կատարում է առ այսօր:

Բեմադրություններ

Արմեն Խանդիկյանը բեմադրել է 50-ից ավել ներկայացումներ Երևանի Դրամատիկական Թատրոնում

Շեքսպիրյան կենտրոն

Նրա շնորհիվ Դրամատիկականը դարձել է յուրահատուկ շեքսպիրյան կենտրոն և հարստացնում է հայոց բեմական շեքսպիրականը:

Շեքսպիրյան Բեմադրություններ

Համլետ, Ռոմեո Ջուլիետ, Հուլիոս Կեսար /երկու անգամ/, Մակբեթ

Պարգևներ և Կոչումներ

Արմեն Խանդիկյանը արժանացել է բազմաթիվ կոչումների և պարգևների

Նրա շնորհիվ Դրամատիկականը դարձել է յուրահատուկ շեքսպիրյան կենտրոն և հարստացնում է հայոց բեմական շեքսպիրականը:

Շեքսպիրյան իր բեմադրություններից երկուսը «Մակբեթ», «Հուլիոս Կեսար» մասնակցել են մի քանի Եվրոպական հայտնի շեքսպիրյան փառատոնների և արժանացել թատերական քննադատների ուշադրությանն ու գնահատականին:

Նրա շնորհիվ Դրամատիկականը դարձել է յուրահատուկ շեքսպիրյան կենտրոն և հարստացնում է հայոց բեմական շեքսպիրականը:

Արմեն Խանդիկյանը բեմադրություններով հանդես է եկել նաև Կանադայում և Լոս Անջելեսում:

Արմեն Խանդիկյանը բեմադրել է 50-ից ավել ներկայացումներ Երևանի Դրամատիկական Թատրոնում:

Մոսկվայի Մոսսովետի անվան ակադեմիական թատրոնում Պուշկին. «Փոքրիկ ողբերգություններ»:
Գ. Գորինի. «Մոռանալ Հերոստրատին» պիեսը անգլերենով բեմադրել է ԱՄՆ-ի Բրիստոլ քաղաքի «Բրիստոլ Ռիվյերսայդ» ամերիկյան թատրոնում:

Ղեկավարել է այլ ռեժիսորների աշխատանքներ և բեմադրել բազմաթիվ մանկական ներկայացումներ:

Բեմադրություններ

  • Համլետ
  • Ռոմեո Ջուլիետ
  • Հուլիոս Կեսար /երկու անգամ/
  • Մակբեթ
  • Գավառական դեդեկտիվ
  • Մոռանալ Հերոստրատին
  • Արտույտը
  • Իրկուտսկյան պատմություն
  • Ավտոբուս
  • Անվերջ վերադարձ
  • Պաղտասար աղբար
  • Կինը և Տղամարդը
  • Սպանել սիրո համար
  • Ակամա բժիշկ
  • Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը
  • Իմ սիրտը լեռներում է
  • Չեզոք գոտի և այլն
Արմեն Խանդիկյանի

Պարգևներ և Կոչումները

Press Enter / Return to begin your search or hit ESC to close.

New membership are not allowed.

Archives

No archives to show.

Categories

  • No categories