Արմեն Խանդիկյան

Արմեն Խանդիկյան

Արմեն Սամվելի Խանդիկյանը ծնվել է 1946 թվականին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և նույն թվականին ընտանյոք հանդերձ եկել Երևան մշտական բնակության: Ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը 1971 թվականին: Իր դիպլոմային բեմադրությամբ /Ժան Անույ «Ուղևորն առանց  ծանրոցի»/ արժանացել է թատերական միջավայրի ուշադրությանն ու բարձր գնահատականին: 1969 թվականին հրավիրվել է Երևանի Դրամատիկական թատրոն, որպես դերասան: Հանդես է եկել հեռուստատեսային ներկայացումներում ու կինոֆիլմերում: Ժան Անույով սկսված նրա խիտ թատերական ու բովանդակալից ռեժիսուրան շքեղորեն ծաղկեց Դրամատիկական թատրոնում, բարձրացնելով թե իրեն և թե թատրոնի ու վերջին տասնամյակների հայ թատերական ասպարեզի գեղարվեստական մակարդակը նորաոճ դրսևորումներով, որ վերլուծաբար փաստարկված է Լ. Մութաֆյանի «Արմեն Խանդիկյանի թատրոնը» գրքում և այլոց բազմաթիվ հոդվածներում:

1986 թվականից Դրամատիկականի գեղարվեստական ղեկավարությունը և տնօրինությունը վստահվեց թատրոնին հոգեհարազատ տաղանդավոր արտիստ ու ռեժիսոր Արմեն Խանդիկյանին, նա այս աշխատանքը կատարում է առ այսօր:

 
Ժամանակակից թատրոնը քանի գնա պետք է մարդկայնանա, կենդանի հույզերը, մտքերը, կենդանի մարմնավորումները բեմի վրա ոչնչով փոխարինել հնարավոր չէ, ոչ մի տեխնիկական տրյուկ, ոչ մի հնարիմաց բեմադրական պրիոմ չի կարող կոծկել գաղափարական սնանկությունն ու ապրումների շինծությունը, թող պարադոքսային երևա, բայց ինձ թվում է, որ առաջ գնալու համար թատրոնը պետք է երբեմն ետ նայի, իր ելման դիրքերում որոնելով մասնավորն ու մասշտաբայինը, անմիջականն ու մոնումենտալը, բնականն ու արվեսաականը, մարդկայինն ու ընդհանրականը հանգուցելու բանալիները։
Հրաչյա Ղափլանյան
Մանրամասներ
      Կենսագրություն

      Press Enter / Return to begin your search or hit ESC to close.

      New membership are not allowed.

      Archives

      No archives to show.

      Categories

      • No categories