Ժամանակակից թատրոնը քանի գնա պետք է մարդկայնանա, կենդանի հույզերը, մտքերը, կենդանի մարմնավորումները բեմի վրա ոչնչով փոխարինել հնարավոր չէ, ոչ մի տեխնիկական տրյուկ, ոչ մի հնարիմաց բեմադրական պրիոմ չի կարող կոծկել գաղափարական սնանկությունն ու ապրումների շինծությունը, թող պարադոքսային երևա, բայց ինձ թվում է, որ առաջ գնալու համար թատրոնը պետք է երբեմն ետ նայի, իր ելման դիրքերում որոնելով մասնավորն ու մասշտաբայինը, անմիջականն ու մոնումենտալը, բնականն ու արվեսաականը, մարդկայինն ու ընդհանրականը հանգուցելու բանալիները։
Գուժ Մանուկյան
Ավարտել է Թատերական ինստիտուտը - 1958թ.
Ընդունվել է Դրամատիկական թատրոն - 1968թ.
ՀՀ Ժողովրդական արտիստ - 1980թ.
ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր - 1987թ.
Մովսես Խորենացի մեդալ - 1997թ.
ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ - 2007թ.
ՀՀ Ազգային ժողովի պատվո շքանշանակիր - 2012թ.
ՀԹԳՄ Արտավազդ մրցանակ - 2012թ․