Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի և դերասանուհի Էմմա Մանուկյանի կողմից, «Խրտվիլակը»/Վ․Ժելեզնիկովի/ վիպակը թարգմանվեց և վերածվեց գրական մեկ այլ ժանրի՝ պիեսի, և անվանվեց՝ «Չուչել»։ Պիեսը գրվել է դասական գրական ստեղծագործության կառուցվածքով․ կա սկիզբ, ընթացք, զարգացում և ավարտ։ Վիպակը ադապտացվել է և ձեռք է բերել յուրօրինակ լեքսիկոն, /ավելի մոտ է առօրյա խոսակցական ոճին/ ու լեզվամտածողություն։ Առաջին անգամ հայ թատրոնի բեմում, փորձ է արվել ներկայացնել ժամանակակից մարդու վարքագիծը՝ բացասական հերոսի միջոցով։ Ով ըստ էության ունի միայն օրենքի հավասարության ուժի մտածողություն, ով յուրաքանչյուր իրավիճակում դրսևորում է իրեն ելնելով միայն սեփական շահերից։ Նրա համար չկան չգրված օրենքներ և որոշակի պարտականություններ։ Վիպակում գրեթե բոլոր կերպարները չեն ընդգծվում իրենց խորքային բացահայտմամբ, կան միայն որոշակի ակնարկներ կապված իրենց վարքագծի հետ։ Իսկ պիեսում հեղինակները փորձել են բացահայտել ակնարկները, խորքային ներկայացնել կերպարների վարքագիծը, մտածելակերպը, աշխարհաընկալումը։