
Օրնիֆլ
«Ես կարծես օդ լինեմ, oճառի պղպջակ կամ միջանցիկ քամի։ Պարզապես ես այս աշխարհից չեմ և դրանով ամեն ինչ ասված է»։ Հենց այսպես է ինքն իրեն բնութագրում Օրնիֆլը, բանաստեղծ` ով իրեն շրջապատում է կանանցով։ Բայց հենց այս աշխարհից չլինելն է ոգեշնչում նրան գրել այնպիսի երկեր, բանաստեղծություններ, որոնք հուզում են բոլորի սրտերը, որովհետև այդ ստեղծագործություններն այնքան մաքուր են, որ կանայք գերվում են, իսկ տղամարդիկ չեն կարող չընդունել, որ գործ ունեն տաղանդավոր բանաստեղծի հետ։ Իսկ տաղանդավոր մարդկանց կարելի է սիրել, հմայվել նրանցով, բայց շատ բարդ է նրանց հասկանալը։
14+






